Բժիշկները նոր ծննդաբերած կանանց խորհուրդ չեն տալիս արագ նիհարել

01:03 • 05.06.14

Բժիշկները պնդում են, որ նոր ծննդաբերած կինը պետք է կենտրոնանա մայրության, այլ ոչ թե՝ սեփական կազմվածքի վրա, այնինչ շատ կանայք հանրահայտ աստղերի ճնշման տակ են գտնվում, ովքեր ծննդաբերությունից մի անի շաբաթ անց իրենց նախկին տեսքին են գալիս: 

Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին, շատ վտանգավոր է, երբ նոր ծննդաբերած կանայք սկսում են խիստ դիետաներ պահպանել՝ ծանրաբեռնելով իրենց: Սխալ սննդակարգը կամ սննդից հրաժարվելն անմիջականորեն ազդում է երեխայի վրա:

 

Բժիշկները նոր ծննդաբերած կանանց խորհուրդ չեն տալիս արագ նիհարել