Օգտակար մթերքներ, որոնք մարդիկ սովորաբար դեն են նետում
Բրիտանացի գիտնականները կազմել են այն մթերքների ցուցակը, որոնք սովորաբար աղբարկղ են նետվում, թեև դրանք բազմաթիվ սննդարար նյութեր են պարունակում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:
Օրերս ներկայացրել ենք նարնջի և սոխի կեղևի օգտակար հատկությունները:
Պարզվում է՝ պակաս օգտակար չէ նաև ձմերուկի կեղևը, որը պարունակում է ցիտրուլին՝ կարևոր ամինաթթու, և կատարելապես արդյունավետ է կոկտեյլների պատրաստման ժամանակ:
Նեխուրի տերևները, բրոկոլիի և ծաղկակաղամբի ցողունները նույնպես պետք չէ դեն նետել, քանի որ դրանք հարուստ են մագնեզիումով, կալցիումով, A և C վիտամիններով և մանրաթելերով:










