Sony-ն հրաժեշտ է տալիս PlayStation Portable շարժական սարքին
Ճապոնական Sony տեխնոլոգիական ընկերությունը 10 տարվա արտադրական գործընթացից հետո որոշել է հրաժեշտ տալ PlayStation Portable (PSP) շարժական խաղային կցորդին։
Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն, այժմ տեխնոլոգիական հսկայի շարժական խաղային կցորդներից կշարունակվի PlayStation Vita-ի արտադրությունը, որը ներկայացվել է 2012թ. փետրվարին։
Sony–ի ներկայացուցիչները նշել են, որ ընթացիկ տարվա հունվարից PSP-ն այլևս չի արտահանվում Հյուսիսային Ամերիկա, իսկ այս ամսվանից գործընթացը կդադարեցվի նաև Եվրոպայում։ Աղբյուրը նշում է, որ 2004թ. ներկայացվելուց ի վեր ամբողջ աշխարհում վաճառվել է սարքի 76 մլն օրինակ։










