Vertu-ն հրապարակել է luxury-segment առավել հզոր սմարտֆոնը (տեսանյութ)

00:19 • 05.06.14

Իր թանկարժեք պրեմիում հեռախոսներով հայտնի բրիտանական Vertu ընկերությունն այսօր ներկայացրել է աշխարհի առավել հզոր լյուքս դասի Signature Touch սմարթֆոնը: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:


Այս ապրանքանիշի բոլոր մոդելները ամենաբարձրորակ նյութերից են հավաքվում, իսկ նրանց դիզայներական լուծումները յուրօրինակ և ճանաչելի են: Այդ սարքերի միակ շոշոփելի թերությունն այն է, որ նրանք հզորությամբ և ֆունկցիոնալությամբ չեն կարող մրցակցել բջջային այնպիսի առաջատար մոդելների հետ, ինչպիսիք են՝ iPhone 5S-ը, Samsung Galaxy S5-ը և HTC One M8-ը: Ավելի ճիշտ՝ չէին կարող մինչ օրս:


Նոր Vertu Signature Touch առավել հզոր սմարտֆոնը տեխնիկական տեսանկյունից դիմակայում է շուկայում առկա ամենահզոր «ցանկացած» համեմատությանը:


Signature Touch-ն աշխատում է ամենավերջին Android - Android 4.4 KitKat օպերացիոն համակարգերով, իսկ դա նշանակում է, որ օգտագործողին հասանելի կլինեն գոյություն ունեցող գրեթե բոլոր շարժական ծրագրերը՝ սկսած էլեկտրոնային և սոցիալական հաճախորդներից մինչև եռաչափ խաղեր:


Signature Touch-ն աշխատում է 2.3 GHz հաճախականությամբ Qualcomm Snapdragon 800 պրոցեսորով: Սմարթֆոնը հագեցած է նաև 473 ppi 4.7-դյույմանոց Full-HD-էկրանով: 

 


 

Vertu-ն հրապարակել է luxury-segment առավել հզոր սմարտֆոնը (տեսանյութ)