Apple-ը մտադիր է իր iWatch «խելացի» ժամացույցը թողարկել հոկտեմբերին

23:26 • 06.06.14

Apple-ը մտադիր է հոկտեմբերին գաղտնազերծել և թողարկել իր երկար սպասված iWatch «խելացի» ժամացույցը:


Ինչպես հայտնում է Business Insider-ը` Re/code-ի հաղորդումներին հղումով, Apple-ում վստահեցնում են, որ ժամացույցը նախնական առաքման համար կարտադրվի 3-5 մլն օրինակով:


Շատերի կարծիքով` ամերիկյան տեխնոլոգիական հսկայի նորագույն թողարկվելիք արտադրանքը կներկայանա շքեղ թևնոցի տեսքով, որը համալրված է լինելու հզոր սենսորներով, որոնք կիրառվում են ներկայիս «խելացի» ժամացույցների ֆիթնես հավելվածներում:


Apple-ը, հավանաբար, նորագույն սարքավորումը կզինի վերջերս հայտարարված iOS 8 համակարգով, ինչպես նաև՝ Health հավելվածով, որը կկարողանա չափել այն կրողի կենսաչափական տվյալները, սրտի բաբախյունը և ներկայացնել դրանք հասանելի ձևով:

 

Հիշեցնենք, որ նախկինում ներկայացվել են ամերիկյան ընկերության երկար սպասված iWatch-ի կոնցեպի հնարավոր դիզայնի տարբերակները:
 

Apple-ը մտադիր է իր iWatch «խելացի» ժամացույցը թողարկել հոկտեմբերին