Volkswagen-ը թողարկել է Beetle-ի հատուկ տարբերակը (լուսանկարներ)

16:24 • 06.06.14

Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է հանրահայտ «բզեզի» հատուկ տարբերակը՝ Beetle Cabriolet Karmann Edition-ը, որն արտադրողը նվիրել է գերմանական Karmann անկախ ընկերությանը։

 

            
 

Ինչպես նշում է rbc.ru-ն, նոր մոդելը հասանելի է 7 գունային երանգով։ Այն համալրված է 18 դյույմանոց անվահեծերով, սպորտային ոճի հարմարավետ նստատեղերով, կաշվեպատ ղեկով։ Դռների վրա առկա է Karmann գրությունը։

 


Թե որքան կարժենա «բզեզ կաբրիոլետը», դեռևս հայտնի չէ։ Աղբյուրը հավելում է, որ 1949-1980թթ. Karmann-ը զբաղվել է այդ մոդելի կաբրիոլետների արտադրությամբ։

 

 

 

 


 

Volkswagen-ը թողարկել է Beetle-ի հատուկ տարբերակը (լուսանկարներ)