Ծոմապահությունը վերալիցքավորում է մարդկային իմունային համակարգը

19:57 • 06.06.14

Հարավային Կալիֆորնիայի համալսարանը հետազոտությունների արդյունքում պարզել է, որ կանոնավոր, սակայն մինչև 4 օր ձգվող ծոմապահությունը վերականգնում է իմունային համակարգը: Այս մասին հաղորդում է Meddily.ru-ն՝ հղում կատարելով Viral Global News-ին:


Ծոմապահությունը բարձրանում է լեյկոցիտների մակարդակը: Ընդ որում՝ ծոմապահությունը կարող է առավել արդյունավետ լինել հատկապես թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց համար, օրինակ՝ քաղցկեղով հիվանդների: Սննդից ժամանակավոր հրաժարումը վերացնում է նաև քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները:

 

Ծոմապահության ընթացքում օրգանիզմի ցողունային բջիջները սկսում են լեյկոցիտներ արտադրել և վերականգնել ողջ իմունային համակարգն ընդհանրապես:


Դա տեղի է ունենում այն պատճառով, որ օրգանիզմը ծոմապահության պայմաններում փորձում է առավելագույն քանակությամբ էներգիա փրկել: 


 

Ծոմապահությունը վերալիցքավորում է մարդկային իմունային համակարգը