Դանիացիները ստեղծել են ստորգետնյա սառնարան՝ գարեջուրը միշտ թարմ պահելու համար (լուսանկարներ)
Դանիացի մասնագետները ստեղծել են նորարարական ստորգետնյա սառնարան, որը կարելի է թաղել պարտեզում ու մշտապես թարմ գարեջուր ունենալ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, eCool սառնարանը միաժամանակ տեղավորում է 24 շիշ գարեջուր։ Այն ունի 113 սմ բարձրություն, 22-30 սմ տրամագիծ և կշռում է 12 կգ։
eCool-ը կարելի է հողի մեջ պահել ամբողջ տարին՝ վստահ լինելով, որ խմիչքը չի փչանա։ Սառնարանը գետնի տակ է իջեցվում և այնտեղից բարձրացվում հատուկ բռնակի միջոցով։














