Ամերիկացի գիտնականները պնդում են, որ երիտասարդության էլիքսիր են ստեղծել

12:31 • 06.06.14

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պնդում են, թե հայտնաբերել են մի միջոց, որը ոչ միայն ունակ է դանդաղեցնել ծերացման գործընթացը, այլև երիտասարդացում ապահովել, հայտնում է ՌԴ-ի Առաջին ալիքի լրատվականը: Առայժմ արդյունքի հաջողվել է հասնել միայն մկների վրա:

 

Բոստոնում գտնվող լաբորատորիայում գիտնականները փորձարկում են արել բավականին ծեր համարվող՝ երկամյա մկների վրա: Մկները երիտասարդացել են մեկ շաբաթվա ընթացքում: Նրանք եռանդուն ու աշխույժ են դարձել՝ 6-ամսականների նման:

 

Երիտասարդանալը դրսևորվում է մկանների տոնուսայնությամբ, սրտմկանների ասես նոր լինելով: Այդ գործընթացում վճռորոշ դեր է խաղում նիկոտինամիդ-ադենին-դինուկլեոտիդ բարդ անվանումով նյութը, որը պատասխանատու է բջջում էներգիայի բաշխման համար: Այդ նյութը կա մեր օրգանիզմում, սակայն տարիքի հետ դրա կոնցենտրացիան նվազում է: Գիտնականները ենթադրել են, որ հենց դա է ծերացում առաջացնում։

 

Այժմ գիտնականները փորձում են պարզել, թե որքան է պահպանվում երիտասարդացման էֆեկտը: Նրանք հույս ունեն, որ արդեն այս տարի կկարողանան փորձարկել մարդկանց վրա:
Մեկ այլ խնդիր է միջոցի գինը. մեկ կաթիլն արժե մոտ 1000 ԱՄՆ դոլար:

Իսկ մինչ այդ գիտնականները երիտասարդ մնալու անվճար խորհուրդ են տալիս՝ քիչ ուտել և շատ շարժվել:

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ երիտասարդության էլիքսիր են ստեղծել