Հոլոգրաֆիկ էկրանով սմարթֆոնը պատրաստ կլինի 2015 թվականին

00:12 • 06.06.14

Գիտնականները միկրոպրոեկտորներ են մշակել, որոնք ընդունակ են օդում հոլոգրաֆիկ պատկերներ արտացոլել և հեշտությամբ տեղավորվում են սովորական հեռախոսի կորպուսում: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:


Դժվար է հավատալ, որ մեկ տարի անց սմարթֆոնները կկարողանան օդում հոլոգրաֆիկ պատկերներ արտացոլել, սակայն Ostendo ընկերության ջանքերի շնորհիվ տեխնոլագիան իրական կդառնա արդեն 2015 թվականին:


Ինժեներներին հաջողվել է հզոր պրոեկտորներ ստեղծել, որոնց չափը չի գերազանցում լուցկու տուփին:


Ականատեսների խոսքով՝ պատկերները շատ հստակ են և շարժվում են առանց խնդիրների, նույնիսկ՝ ցանկացած անկյունից նայելու պարագայում: Հոլոգրաֆիկ պատկերի առավելագույն չափը 48 դյույմն է:

 


 

Հոլոգրաֆիկ էկրանով սմարթֆոնը պատրաստ կլինի 2015 թվականին