Թողարկվել է լազերային լուսարձակներով BMW i8 սպորտային հիբրիդի առաջին սերիան (լուսանկարներ)
BMW բավարական ընկերությունը հաճախորդներին է հանձնել հիբրիդային i8 սպորտային մեքենաների առաջին 8 մոդելը, որոնք զինված են լազերային լուսարձակներով: Ինչպես հաղորդում է Motor.ru-ն` մոդելը դարձել է առաջինն աշխարհում, որը նման լուսային տեխնիկա է ստացել:
Մեքենաների բանալիների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Մյունխենի BMW Welt ցուցասրահում: Գնորդների անունները գերմանական ընկերությունը չի բացահայտել: Հայտնի է միայն, որ նրանք բնակվում են Գերմանիայում:
BMW i8 սպորտային մեքենան զինված է 362 ձիաուժ հզորությամբ հիբրիդային ուժային համակարգով, որի կազմում ներառված է 1.5 լիտր ծավալով 3 մխոցային բենզինային տուրբո շարժիչը` 231 ձիաուժով, որն աշխատելով 6 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով, գործի է գցում հետևի անիվները, և 131 ձիաուժ հզորությամբ էլեկտրոնային շարժիչը, որը աշխատելով երկաստիճան փոխանցման տուփով՝ պատասխանատու է առջևի անիվների աշխատանքի համար:
Շարժիչները կարող են աշխատել ինչպես միասին, այնպես էլ՝ առանձին: 100 կմ/ժամ արագությունը մեքենան հավաքում է 4.4 վայրկյանում: Առավելագույն արագությունը սահմափակված է մինչև 250 կմ/ժամ:
Եվրոպայում i8 սպորտային հիբրիդի գինը կազմում է 126 000 եվրո:


































