Չինացի գիտնականները հայտարարել են, որ բացահայտել են գնդաձև կայծակի առեղծվածը (տեսանյութ)

00:05 • 06.06.14

Պրոֆեսոր Ցեն Ցզան Յունի գլխավորած՝ Չինաստանի հյուսիս-արևմտյան համալսարանի գիտնականների խումբը դիտարկումներ է անցկացրել Տիբեթի բարձրադիր լեռներում և ուժեղ ամպրոպի ժամանակ մոտ հինգ մետր տրամագծով գնդաձև կայծակի առաջացման ականատես եղել: Սպեկտրոմետրը կարողացել է գրանցել կայծակի հիմնական քիմիական տարրերի՝ սիլիցիումի, երկաթի և կալցիումի բաղադրությունը:

Այս մասին հաղորդում է Russia Todey-ը՝ հղում կատարելով «Российская Газета»-ին:

 


Չինացի ֆիզիկոսները հայտարարել են, որ իրենց հաջողվել է հաստատել նորզելանդացի գիտնական Ջոն Աբրահամսոնի՝ 2000 թվականին առաջ քաշած հիպոթեզը, ով ենթադրել էր, որ կայծակի՝ հողին հարվածելու ընթացքում  ջերմաստիճանի չափից շատ բարձրացումը հողից արագ գոլորշիացնում են սիլիցիումի, երկաթի և այլ տարրերի օքսիդները:


Իսկ հարվածի ալիքը, գնդակ կազմելով, արտանետում է օդում առաջացած գազը: