Լուսինն առաջացել է Երկրի ու մեկ այլ երկնային մարմնի բախման արդյունքում. գիտնականներ

11:49 • 06.06.14

Գերմանիայի Գյոթինգենի համալսարանի մասնագետները, ուսումնասիրելով ամերիկյան «Ապոլլոն 11,12 և 16» լուսնային առաքելությունների շրջանակներում Երկիր բերված քարերը, նոր վարկած են առաջ քաշել՝ կապված մեր մոլորակի բնական արբանյակի առաջացման հետ։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, մանրակրկիտ ուսումնասիրված քարերի քիմիական բաղադրությունը վկայում է, որ Լուսինն առաջացել է մոտ 4.5 մլրդ տարի առաջ Երկրի ու Մարս մոլորակի մեծությամբ երկնային մարմնի՝ Թեյայի (Theia) բախման հետևանքով։

 

Ըստ գերմանացի մասնագետների՝ հսկաների բախման արդյունքում գոյացած քարի բեկորներն ու փոշին ժամանակի ընթացքում տիեզերքում հիմք են ծառայել Լուսնի ձևավորման համար։

 

Հետազոտողների կարծիքով՝ այժմ Լուսինը կիսով չափ ունի Երկրի ու Թեյայի բաղադրությունը։ Աս տեսակետը նրանք պատրաստվում են ապացուցել նոր գիտափորձի շրջանակներում։
 

Լուսինն առաջացել է Երկրի ու մեկ այլ երկնային մարմնի բախման արդյունքում. գիտնականներ