Շոտլանդիան ճանաչվել է Եվրոպայի ամենակրթված երկիրը

12:00 • 06.06.14

Շոտլանդիան ճանաչվել է Եվրոպայի ամենակրթված երկիրը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Scotsman-ին, որն էլ վկայակոչում է Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչության նոր տվյալները:

 

Ինչպես պարզել են մասնագետները, 25-ից 64 տարեկան շոտլանդացիների գրեթե 45 տոկոսը կրթություն է ստանում քոլեջի և համալսարանի մակարդակով: Դա թույլ է տվել Շոտլանդիային առաջ անցնել Իռլանդիայից, Լյուքսեմբուրգից և Ֆինլանդիայից (միակ երկրները, որտեղ տվյալ ցուցանիշը գերազանցել է 40 տոկոսը), նշում է The Indepentdent-ը:

 

Միացյալ Թագավորությունն ընդհանուր առմամբ զբաղեցրել է հինգերորդ տեղը: Դրան հաջորդում են Կիպրոսը, Էստոնիան և Շվեդիան: Վարկանիշային ցուցակում են հայտնվել նաև Ֆրանսիան և Գերմանիան։

Շոտլանդիան ճանաչվել է Եվրոպայի ամենակրթված երկիրը