Wi-Fi-ը շուտով հասանելի կլինի Եվրոպայի ողջ օդային տարածքում
British Airways ավիաընկերության ուղևորները եվրոպական երկրներ թռչելիս շուտով հնարավորություն կունենան օգտվել գերարագ Wi-Fi-ից, ստուգել էլեկտրոնային փոստը, մտնել Facebook ու առցանց ռեժիմով ֆիլմեր դիտել։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, ավիաընկերությունը համագործակցում է արբանյակներ արտադրող Inmarsat ընկերության հետ, որն էլ ապահովելու է գերարագ Wi-Fi Եվրոպայի օդային տարածքում։
British Airways-ը հույս ունի, որ եկող 3 տարվա ընթացքում իրեն կհաջողվի իրականացնել խոստումը։ Սակայն, թե որքան կարժենա գերարագ Wi- Fi-ն ուղևորների համար, հայտնի չէ։ Հայտնի է, որ ԱՄՆ-ում այսպիսի ծառայության 1 ժամվա արժեքը 5 դոլար է։










