2 մլրդ դոլար. Twitter-ը բանակցում է SoundCloud ծառայությունը գնելու շուրջ
Ամերիկյան Twitter սոցկայքը բանակցություններ է վարում գերմանական SoundCloud կայքի հետ՝ երաժշտական ծառայությունը ձեռք բերելու նպատակով։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն՝ Financial Times-ին հղումով, գործարքի կայացման դեպքում Twitter-ը պատրաստ է վճարել 2 մլրդ դոլար։
SoundCloud-ը պլատֆորմ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց ներբեռնել, ձայնագրել, գովազդել ու կիսվել ցանկացած տեսակի երաժշտությամբ ու այլ ձայնային ֆայլերով։










