Բժիշկները մեկնաբանել են ամռանը ձմերուկ ուտելու առավելությունները
Ձմերուկը ամենաօգտակար մթերքներից է, որն առաջին հերթին՝ օգնում է նիհարել իր մեջ պարունակող ամինաթթուների ցիտրուլինի շնորհիվ, որոնք երիկամներում վերածվում են արգինինի: Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Zee News-ին, այդ միացությունը խոչնդոտում է ճարպային բջիջներում ճարպի կուտակմանը: Ընդ որում՝ ցիտրուլինն արգելափակում է ոչ սպեցիֆիկ ալկալային ֆոսֆատոիդների գործունեությունը: Արդյունքում ճարպային բջիջները ավելի քիչ են ճարպ արտադրում:
Ցիտրուլինն արագացնում է մաշկի վնասված հատված լեյկոցիտների առաքման գործընթացը: Հետևաբար՝ նոր հյուսվածքի ձևավորման և վերքերի սպիացման ընթացքը սովորականից ավելի արագ է կատարվում:
Բացի այդ՝ ձմերուկը նաև վիտամին A-ի աղբյուր է, որն օգնում է աչքի ցանցաթաղանթի պիգմենտների առաջացման գործընթացին, պաշտպանում հավկուրությունից:
Վիտամին A-ն պահպանում է ատամների, ոսկորների, փափուկ հյուսվածքների և լորձաթաղանթի մեմբրանների երիտասարդությունը:










