6.5 մլն դոլար արժողությամբ Bugatti Veyron՝ Դուբայի ոստիկանության «հպարտությունը» (տեսանյութ)
Երբ խոսքն ԱՄԷ-ի մասին է, ապա բոլորը գիտեն, որ Դուբայում ոչ ոք չի թաքցնի իր հարստությունը։ Ընդհակառակը, այն ցուցադրելը համար առաջին գործն է։ Հատկապես, եթե հպարտության օբյեկտն ավտոմեքենա է կամ այլ տրանսպորտային միջոց, գրում է buro 247.ru-ն։
Դուբայի ոստիկանությունը հպարտությամբ ներկայացրել է իր նոր ձեռքբերումը՝ 6.5 մլն դոլար արժողությամբ Bugatti Veyron-ը։ Գաղտնիք չէ, որ ոչ միայն հասարակ քաղաքացիները չեն կարող իրենց թույլ տալ նման մեքենա, այլև իրավապահ մարմինները։ Սակայն Դուբայը Դուբայ է։ Այստեղ պետք չէ զարմանալ, որ ոստիկանները շրջում են քաղաքում ամենաարագընթաց մեքենայով, որը կարող է մինչև 430կմ/ժ արագություն զարգացնել։
Բացի Bugatti Veyron-ից, Դուբայի ոստիկանությունն ունի Brabus B63S Widestar G-Wagen, McLaren 12C, Aston Martin One-77, Lamborghini Aventador, Audi R8, Ferrari FF, AMG SLS, Bentley Continental, Ford Mustang և Nissan GT-R։
Դուբայի ոստիկանությունը տարբերվում է ոչ միայն թանկարժեք ավտոմեքենաներով, այլև նրանով, որ այստեղ, ի տարբերություն այլ արաբական երկրների, մեծ ուշադրություն են հատկացնում ոստիկանների պատրաստվածությանը և կրթությանը։ Դուբայի ոստիկանության կադրերի կեսը կանայք են։










