ԱՄՆ-ում երիտասարդացման էլիքսիրի ստեղծման վրա են աշխատում
Ծերացման գործընթացի դանդաղեցման հնարավորությունը և երիտասարդության վերադարձը ավելի մեծ թվով գիտնականների է սկսել անհագստացնել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:
Այժմ Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները գտնում են, որ այդ հարցն արդեն լուծված կարելի է համարել:
Գիտնականներն ավարտել են լաբորատոր փորձերը և մի քանի շաբաթվա հետազոտությունների արդյունքում կարողացել են դանդաղեցնել մկների ծերացման գործընթացը: Փորձարկումները տեղի են ունեցել Բոստոնում:










