Օդաչուները կկարողանան ինքնաթիռի թռիչքը կառավարել մտքի օգնությամբ (տեսանյութ)
Գերմանացի գիտնականներից կազմված թիմը հատուկ սաղավարտ է մշակել, որի օգնությամբ հնարավոր է դառնում առանց ձեռքերի օգնության թռիչք իրականացնել: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:
Սաղավարտի միջոցով հնարավոր կլինի ինքնաթիռը կառավարել մտքի ուծով:
Սաղավարտում տեղադրված սարքը չափում է ուղեղի ակտիվությունը, և հատուկ մշակված ալգորիթմը թույլ է տալիս ծրագրին՝ վերծանել այդ հրահանգները և հասանելի դարձնել օդանավերի համակարգերին:
Թե երբ կիրականացվի այդ սաղավարտի օգնությամբ կառավարվող ինքնաթիռի առաջին չվերթը, դեռևս հայտնի չէ:










