Ռեստորանները` աղիքային վարակի աղբյուր

01:25 • 07.06.14

Վարակաբանները պարզել են, թե ինչն է նորովիրուսային վարակի՝ «ստամոքսի գրիպի» աղբյուր հանդիսանում: ԱՄՆ-ում 2009-2012թթ.-ին սննդամթերքի աղտոտման հետ կապված՝ մոտ 1000 համաճարակային բռնկումներ են տեղի ունեցել, որի արդյունքում ավելի քան 21.000 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Live Science-ին:


Բռնկումների 64%-ը տեղի է ունեցել ռեստորաններում, 17%-ը `բանկետային սրահներում, 4%-ը` մասնավոր տներում, 1%-ը դպրոցներում, մանկապարտեզներում, կռուիզային նավերում:


70% դեպքերում վարակի աղբյուրը են հանդիսացել հանրային սննդի մատակարարմամբ զբաղվող մարդիկ: Նախքան ճաշատեսակների մատուցումը՝ նրանք կարող են մերկ ձեռքերով դիպչել ուտելիքին:


Նորովիրուսը չափազանց վարակիչ է և տարածվում է հիվանդ անձանց հետ շփման կամ սննդի միջոցով: Այն լուծ և փսխումներ է առաջացնում: Շատ հաճախ նորովիրուսի հետքեր կարելի է գտնել տերևային բանջարեղենների, մրգերի և խեցեմորթերի վրա:


 

Ռեստորանները` աղիքային վարակի աղբյուր