Panasonic-ի նոր սարքը թույլ կտա մարդկանց հեշտորեն մինչև 100 կգ բեռ բարձրացնել
Ճապոնական Panasonic կորպորացիան ծրագրում է 2015-ին սկսել «արտակմախքների» (exoskeleton) վաճառքը. դրանք սարքեր են, որոնք թույլ են տալիս մարդուն հեշտորեն ծանր բեռներ բարձրացնել։ Այս մասին հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ ճապոնական լրատվամիջոցներին հղումով։
Power Loader «արտակմախքն» իրենից ներկայացնում է կոստյում՝ համալրված կոշտ արտաքին կարկասով։
Դրանք ամրացվում են մարդու վերջույթներին։ Այն հենաշարժական ապարատի գործառույթ է կատարում, նվազեցնում մկանների լարվածությունը։
Այն օգտագործողը կարող է հեշտորեն բարձրացնել մինչև 100 կգ բեռ, իսկ հետո տանել դա ժամում մինչև 8 կմ արագությամբ։
Նախատեսվում է, որ այն հիմնականում կօգտագործեն հիվանդանոցներում՝ անկողնային հիվանդներին տեղափոխելու համար։ Դրանք կարժենան 5.000-7.000 դոլար։










