Ամենակիրթ ներգաղթյալները մեկնում են Ավստրիա

14:06 • 08.06.14

Տարածված կարծրատիպ կա, որ ներգաղթյալները սովորաբար աշխատանքային ցածր որակավորում ունեցող մարդիկ են, սակայն նույնը չի կարելի ասել Ավստրիա մեկնողների մասին, գրում է Euromag-ը։ 

Ներգաղթի հարցերով փորձագետ Թոմաս Լիբիխի կազմած զեկույցի համաձայն, ի տարբերություն եվրոպական այլ երկրների ու ԱՄՆ-ի, ամենակիրթ ներգաղթյալները գնում են Ավստրիա։

Մասնագետը, համեմատելով հին աշխարհամասի մյուս պետություններ ու Միացյալ Նահանգներ մեկնողների աշխատանքային որակավորման մակարդակը, հանգել է այն եզրակցությանը, որ այդ ցուցանիշն առավել բարձր Ավստրիան նախընտրող ներգաղթյալների շրջանում։

Ըստ Լիբիխի ներկայացրած տվյալների, ավստրիացի ներգաղթյալների 75%-ը կրթություն է ստացել հայրենիքում։

Ամենակիրթ ներգաղթյալները մեկնում են Ավստրիա