Chevrolet Corvette Z06-ը դարձել է General Motors-ի պատմության մեջ ամենահզոր մոդելը (լուսանկարներ)
Chevrolet ընկերությունը հրապարակել է General Motors-ի ամենահզոր սերիական մոդելի՝ Corvette Z06 սուպերքարի տեխնիկական հատկությունների բնութագրությունը:
Ինչպես գրում է Motor.ru-ն՝ այս մոդելի դեբյուտը կայացել է Դետրոյթի հունվարյան ավտոսրահում, սակայն այն ժամանակ ավտոարտադրողը հայտնել էր հզորության մոտավոր տվյալները: Այժմ պարզ է դարձել, որ շարժիչի հզորությունը կազմում է 650 ձիաուժ:
Նորագույն մոդելը համալրված է 6.2 լիտր ծավալով 8 մխոցային շարժիչով, որն աշխատում է Eaton մեխանիկական փոխանցման տուփով: Chevrolet Corvette Z06-ի դինամիկ հատկությունները չեն հաղորդվում: Այս մոդելի նախորդ սերունդը զինված էր 505 ձիաուժ հզորություն ունեցող շարժիչով, որը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում էր 3.6 վայրկյանում:
Z06 մոդելն ունի նաև բաց տանիքով տարբերակ, որը համալրված է փափուկ տանիքով, որը ծալվում է էլեկտրաքարշակ համակարգի շնորհիվ 50 կմ/ժամ արագության պարագայում:











Բացվող տանիքով մոդելը




















