Սովորական պահարանը ձեռքի շարժումով վերածվում է ամբողջական բնակարանի (տեսանյութ)

20:40 • 08.06.14

Նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ինչպես նաև ձգտելով խնայել տարածքը՝ մարդիկ տարբեր մտքեր են կյանքի կոչում՝ փորձելով ստեղծել փոքրիկ հարմարավետ բնակարաններ, որոնք հնարավորինս քիչ տարածք կզբաղեցնեն:


Ինչպես գրում է Huffington Post-ը՝ MIT Media Lab’s Changing Places group ընկերությունը, որը սովորաբար հիմնովին նոր ռազմավարություն է կիրառում բնակարանների կառուցման ոլորտում, նոր լուծում է առաջարկել տարածքի խնայողության և այն հարմարավետորեն կիրառելու համար:


CityHome կոչվող նոր նախագծով նրանք բնակարանի կառուցումը տեղափոխել են լրիվ նոր մակարդակ: Նրանց ներկայացրած նախագծի շնորհիվ հնարավոր է ձեռքի շարժումների, հպման և ձայնի վերահսկողությամբ փոքրիկ սովորական պահարանը վերածել ամբողջական տան՝ անհրաժեշտ պահարաններով:


Ստորև ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես կարելի է շարժումների ու ձայնի օգնությամբ բացել պահարանում հիանալիորեն տեղավորված մահճակալը, սեղանը, խոհանոցային պարագաները, աշխատասեղանը: Այս բոլոր պարագաները նաև հարմարավետորեն հավաքվում են պահարանի տակ՝ ազատ տարածություն ապահովելով սենյակում:  

 

Սովորական պահարանը ձեռքի շարժումով վերածվում է ամբողջական բնակարանի (տեսանյութ)