Հունաստանում առանց պատերի տներ կկառուցեն (լուսանկարներ)

21:34 • 08.06.14

Հունաստանի Կիկլադներ կղզում գործող Kois Architecture բյուրոյի դիզայներները ծովափնյա տների նոր դիզայն են նախագծել, որն ստացել է Mirage House անվանումը:


Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ դիզայներների թիմն ստեղծել է 198 քառ. մետր մակերես ունեցող տների կոնցեպտային դիզայնը: Այդ տների յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրանք կառուցվում են առանց պատերի:


Նմանօրինակ կառույցները մտադիր են տեղակայել ժայռերի գագաթին՝ հունական Տինոս կղզու վրա: Բնապատկերի հետ ներդաշնակվող տան տանիքի դերը կկատարի լողավազանը, որը ամրացված կլինի տեղական քարերով ու հողով: Ըստ նախագծի՝ այն պետք է լավ ջերմային մեկուսացում ապահովի ամռան ամիսներին, ինչպես նաև ապահովի արևային ճառագայթումից:

 

Տան նախագիծը դեռևս անավարտ է: Ապագայում մտադիր են առնվազն 3 ննջասենյակ և ընդարձակ խոհանոց կառուցել այնտեղ:
 

 

Հունաստանում առանց պատերի տներ կկառուցեն (լուսանկարներ)