Կրթական աննախադեպ օրենսդրական փաթեթ է ընդունվել, որով մեր ուսանողների համար ստեղծվում են կայուն սոցիալական երաշխիքներ. Աշոտյան

21:56 • 09.06.14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է, որ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները, որպեսզի ուսանողներն առավել տեղեկացված լինեն իրենց իրավունքների և նոր հնարավորությունների մասին:


 


Նախարարը, մասնավորապես, գրել է. «Սիրելի´ ուսանողներ,


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:


Հիշեցնեմ, որ սա Հայաստանի ողջ պատմության մեջ աննախադեպ օրենսդրական փաթեթ է, որով մեր ուսանողների համար ստեղծվում են կայուն սոցիալական երաշխիքներ և բարձրագույն կրթության առավել ընդգծված մատչելիություն:


Թվարկեմ օրենքների ընդամենը մի քանի դրույթներ`

ա. Կառավարության կողմից բուհերի ուսման վարձերի վերին շեմ կսահմանվի:


բ. Պետական բուհերն իրենց հատկացված անվճար տեղերի 10 տոկոսի չափով պարտավոր են տրամադրել անվճար կրթություն` պետության համար գերակա համարվող մասնագիտություններով:


գ. Բուհերի բյուջեների առնվազն՝ 7 տոկոսը պետք է ուղղվի ուսանողական զեղչերին:


դ. Օրենքով երաշխավորվում են ֆիքսված ուսանողական զեղչեր սոցիալապես խոցելի խմբերի համար:


ե. Այս ամենը կգործի լավ առաջադիմություն ունեցող ուսանողների համար:


Եվս մեկ կարևոր քայլ կատարեցինք, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող չզրկվի բարձրագույն կրթության հնարավորությունից:


Օրենքի մանրամասներին առաջարկում եմ ծանոթանալ նրանց հրապարակումից հետո»:


 

 


 

Կրթական աննախադեպ օրենսդրական փաթեթ է ընդունվել, որով մեր ուսանողների համար ստեղծվում են կայուն սոցիալական երաշխիքներ. Աշոտյան