Harley Davidson-ը մոտոցիկլետի 2 նոր մոդել է ներկայացրել կանանց համար (լուսանկարներ)

15:25 • 09.06.14

Մոտոցիկլետների արտադրության ոլորտում ամենահայտնի ընկերություններից մեկը՝ Harley Davidson-ը, մշտապես ընկալվել է որպես միջին տարիքի առնական տղամարդկանց համար փոխադրամիջոցներ ստեղծող բրենդ։

 

Սակայն այժմ ամերիկյան ընկերությունն իր երկրպագուների շարքը պատրաստվում է համալրել նաև իգական սեռի ներկայացուցիչներով։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, Harley Davidson-ը մոտոցիկլետների 2 նոր տեսակ է ներկայացրել, որոնք նախատեսված են կանանց համար։


Street 500 և Street 750 մոդելները վերջին 13 տարվա ընթացքում բրենդի առաջին նոր մոտոցիկլետներն են, որոնք, ըստ արտադրողների, մեծ հաջողություն կունենան կին վարորդների շրջանում։

Street 500

 
 
Street 750
 
 
 
 
Harley Davidson-ը մոտոցիկլետի 2 նոր մոդել է ներկայացրել կանանց համար (լուսանկարներ)