Համացանցում հայտնվել են գերբարակ iPhone 6-ի առաջին լուսանկարները

19:33 • 09.06.14

Չինական կայքերից մեկը հրապարակել է սպասվելիք iPhone 6-ի լուսանկարները, որոնցում պատկերվում է սմարթֆոնի մետաղական պատյանը:


Ինչպես գրում է Business Insider-ը՝ այս անգամ, ինչպեսև նախորդ անգամ, համացանցում հայտնված լուսանկարներում սմարթֆոնի պատյանը կանաչ երանգ ունի: Նախորդ անգամ նշվում էր, որ դա ո´չ թե մետաղի, այլ՝ էկրանի ժապավենի գույնն է: Համենայն դեպս՝ նշվում է, որ iPhone 6-ը կանաչ գույնով չի ներկայանա:


Լուսանկարներում, որոնք հրապարակվել են Xiaolong Tea House կոչվող կայքում, երևում է, թե որքան բարակ է լինելու վեցերորդ սերնդի iPhone-ը: Հրապարակված լուսանկարներում երևում է նաև ամերիկյան տեխնոլոգիական հսկայի նորագույն արտադրանքի էկրանի մեծությունը, որն, ըստ երևույթին, 4.7 դյույմ անկյունագիծ ունի:

 

iphone 6 3

iphone 6

iphone 6 2

iphone 6 4

iphone 6 5

iphone 6 7

iphone 6 6

 

Համացանցում հայտնվել են գերբարակ iPhone 6-ի առաջին լուսանկարները