Պիստակը կօգնի կանխել շաքարախտը

23:58 • 09.06.14

Պիստակի օգտագործումը կօգնի կանխել շաքարախտը: Սա փաստում են իսպանացի գիտնականները: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:


Պիստակը հարուստ է արժեքավոր չհագեցած ճարպերով, որը կարող է օգտակար լինել հատկապես՝ նրանց համար, ովքեր արդեն 2 տիպի շաքարախտի զարգացման շեմին են կանգնած:


Շաքարային դիաբետով տառապող 54 հիվանդ մասնակցել է հետազոտությանը՝ 8 ամիս միջերկրական դիետա պահելով:


Նրանք միևնույն կալորիականությունը պարունակող սննդամթերք և օրական 57 գրամ (մոտ 60 հատիկ) պիստակ են օգտագործել:


Արդյունքները ցույց են տվել, որ փորձի մասնակիցների քաշը չի փոխվել, սակայն պիստակի առկայությունը իր պտուղներն է տվել՝ նվազել է շաքարի և ինսուլինի մակարդակն արյան մեջ:
 

Պիստակը կօգնի կանխել շաքարախտը