Ամերիկյան ընկերությունը տորնադոներից պաշտպանվելու համար հատուկ ծածկոցներ է ստեղծել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում գործող ProTech ընկերությունը ստեղծել է Bodyguard Blanket հատուկ ծածկոցը, որը նախատեսված է տորնադոների ժամանակ երեխաներին պաշտպանելու համար։
Ինչպես նշում է The Guardian-ը, դրանք հիմնականում նախատեսված են աշակերտների համար, ովքեր բարակ, բայց հուսալի ծածկոցների միջոցով կարող են պաշտպանվել տորնադոների բերած տարբեր սուր, կտրող-ծակող բեկորների հարվածներից։
Արտադրողի համաձայն՝ 1.000 դոլար արժողությամբ Bodyguard Blanket-ը զրահապատ է ու պաշտպանում է 9 մմ տրամաչափով փամփուշտից։
Ընկերության ներկայացուցիչները պատմել են, որ ծածկոցը ստեղծելու գաղափարն առաջացել է անցած տարի Օկլահոմայում տեղի ունեցած ավերիչ տորնադոյից հետո, որի զոհ է դարձել 24 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։












