7.5 կգ. եվրոպացիները ստեղծել են գերթեթև հեծանիվ (լուսանկարներ)
Եվրոպացի ինժեներները ստեղծել են գերթեթև ծալովի հեծանիվ, որը կշռում է ընդամենը 7.5 կգ, իսկ ծալած ժամանակ ունի 50x40x15 սմ չափերը։
Ինչպես նշում է Euromag-ը, Bike Intermodal մոդելը ստեղծվել է վերամշակված նյութերից ու ամրացված է պարաններով։
Ֆուտուրիստական դիզայնով հեծանիվի նախնական օրինակն արդեն պատրաստ է շուկա դուրս գալուն։ Դրա գինը կտատանվի 1.000-1.500 եվրոյի սահմաններում։
Ուշագրավ նախագիծն իրականացվել է իտալացի, շվեդ, գերմանացի և շվեյցարացի մասնագետների համագործակցության արդյունքում։ Այն ֆինանսավորվել է (1.53 մլն եվրո) Եվրոպական միության բյուջեից։














