Օրգանիզմը կարելի է մաքրել ՄԻԱՎ-ից, եթե «արթնացվի» այդ վիրուսը. գիտնականներ

01:14 • 10.06.14

Գլեդսթոունի ինստիտուտի գիտնականները գտել են, թե ինչպես կարելի է վերաակտիվացնել թաքնված ՄԻԱՎ վարակը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով NY Sports Nut-ին:


Այս տարբերակով հնարավորություն կլինի բուժել առավել սարսափելի հիվանդություններից մեկը: ՄԻԱՎ վիրուսի հետ կապված հիմնական խնդիրը վիրուսի՝ իմունային համակարգից և դեղորայքից թաքնվելու կարողությունն է, այն ժամանակավորապես «քուն է մտնում»:


Սակայն եթե կամայականորեն բարձրացվի ՄԻԱՎ գենի ակտիվությունը՝ առանց դրա արտահայտման մակարդակը փոխելու, ապա հնարավոր կլինի արթնացնել ՄԻԱՎ-ի վարակը:


 Երբ իմունային բջիջները վարակվում են ՄԻԱՎ-ով, ԴՆԹ-ում բջջիջները վերածվում են վիրուսի գենետիկ նյութի: Արդյունքում՝ բջիջներն սկսում են աշխատել վիրուսային գենետիկական նյութի վերարտադրության վրա:

Դա նպատում է վիրուսի արտադրությանն ու վերարտադրությանը, որն էլ հետո դուրս է բերվում վարակված օրգանիզմից:
 

Օրգանիզմը կարելի է մաքրել ՄԻԱՎ-ից, եթե «արթնացվի» այդ վիրուսը. գիտնականներ