PayPal-ի նախագահն աշխատանքի է անցել Facebook-ում

12:25 • 10.06.14

Էլեկտրոնային գումարային միջոցների PayPal օպերատորի նախագահ Դևիդ Մարկուսն աշխատանքի է անցել Facebook ընկերությունում, որտեղ կգլխավորի սոցիալական ցանցի հաղորդագրությունների փոխանակման բիզնեսը: Այդ մասին ասված է eBay ընկերության հաղորդագրությունում, որին պատկանում է PayPal-ը, գրում է lenta.ru-ն:

 

Մարկուսը նոր ընկերությունում իր պարտականությունների կատարմանը կանցնի հունիսի 27-ից: Նա գլխավորել է PayPal-ը երկու տարի: Իր հեռանալուց հետո նախագահի պաշտոնը ժամանակավորապես կկատարի eBay ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Դոնահոուն:

 

PayPal-ի միջոցով վճարումների ծավալը 2013 թվականին կազմել է 180 միլիարդ դոլար: Այժմ ծառայությունն ունի 148 միլիոն հաճախորդ՝ աշխարհի 193 երկրում։

PayPal-ի նախագահն աշխատանքի է անցել Facebook-ում