Եգիպտոսում փարավոնի պատկանած հնագույն դամբարան է հայտնաբերվել
Իսպանացի հնագետները եգիպտական Լուքսոր քաղաքում իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերել են հնագույն դամբարան, որը պատկանել է փարավոններից մեկին։
Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն, Եգիպտոսի իշխանությունները նշել են, որ նորահայտ դամբարանում թաղված է Եգիպտոսի 11-րդ տոհմի առաջնորդներից մեկը։ Աղբյուրը նկատում է, որ Լուքսորում՝ Հին Եգիպտոսի մայրաքաղաքում, շատ մեծ թիվ են կազմում հատկապես 11-րդ տոհի ներկայացուցիների դամբարանները։
Նույն ժամանակաշրջանին թվագրվող մեկ այլ դամբարան այս տարածքում հայտնաբերվել էր 5 տարի առաջ։ Հնագետներն այնտեղ գտել էին կարմիր սարկոֆագ, լավ պահպանված մումիա, նետեր, աղեղներ։ Ներկայում այդ նմուշները ցուցադրվում են Լուքսորի թանգարանում։










