Toyota-ն սկսել է զբաղվել թռչող ավտոմեքենաների մշակմամբ

14:46 • 10.06.14

Ճապոնական Toyota ավտոարտադրող ընկերությունը սկսել է զբաղվել թռչող մեքենաների մշակմամբ։ Այդ մասին Սան Ֆրանցիսկոյում Bloomberg's Next Big Thing Summit-ի ընթացքում հայտնել է ընկերության տեխնիկական խմբի ղեկավար Հիրոյոշի Յոշիկին, հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։

 

Նրա խոսքով՝ այդ ավտոմեքենան լիարժեք չի թռչի, այլ միայն կբարձրանա ճանապարհին՝ շփումը նվազեցնելու և տրանսպորտային միջոցի արդյունավետությունը բարձրացնելու համար։

 

Յոշիկին նշել է, որ թռչող մեքենայի վրա աշխատելն ընկերության ամենաառաջնային մշակումներից է։ Նա հրաժարվել է մանրամասներ հայտնել, թե երբ է ընկերությունը սկսել աշխատել տվյալ նախագծի վրա և երբ կհայտնվեն սերիական նմուշները։
 

Toyota-ն սկսել է զբաղվել թռչող ավտոմեքենաների մշակմամբ