Կալիֆոռնիան կարող է հերթական դերասան ղեկավարն ունենալ. Ջորջ Քլունին ցանկանում է նահանգապետ դառնալ
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին ցանկանում է անդամակցել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն ու հետևել իր գործընկեր Առնոլդ Շվարցենեգերի օրինակին։
Ինչպես նշում է Haaretz-ը, դերասանը պատրաստվում է 2018թ. կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի համար։
«Ջորջը լավ հարաբերությունների մեջ է դեմոկրատների ու անձամբ նախագահ Բարաք Օբամայի հետ, և Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը նրան շատ է գրավում»,- քաջատեղյակ աղբյուրն ասել է The Daily Mirror պարբերականին։
Աղբյուրը հավելել է, որ Քլունին կսկսի իր քաղաքական կարիերան միջազգային կարգի իրավաբան Ամալ Ալամուդինի հետ ամուսնությունից հետո, որը կայանալու է այս աշուն։ Նշվում է, որ դերասանն արդեն մերժել է մի շարք կինոնախագծերի առաջարկներ՝ ցանկալի պաշտոնը ստանալու համար։










