Պիկասոյի գլուխգործոցներից մեկի տակ ուրիշ կտավ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Արվեստի ոլորտի ամերիկացի փորձագետները Պաբլո Պիկասոյի վաղ շրջանի գլուխգործոցներից մեկի՝ The Blue Room-ի («Կապույտ սենյակը») տակ հայտնաբերել են թաքցված մեկ այլ կտավ, որում պատկերված է վզկապով մի տղամարդ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ուշագրավ բացահայտումն արվել է նորարարական ինֆրակարմիր ճառագայթների միջոցով։ Այժմ մասնագետներին հետաքրքրում է մի հարց՝ ո՞վ է կտավին պատկերված տղամարդը, և ինչո՞ւ է նկարիչը նրան քողարկել մեկ այլ կտավով։
Աղբյուրը հավելում է, որ «Կապույտ սենյակը» ստեղծվել է 1901թ., երբ Պիկասոն աշխատում էր Փարիզում։
















