Queen-ը կթողարկի նախկինում կորած համարվող՝ 1974 թվականի համերգային ալբոմը

21:57 • 17.06.14

Queen ռոք խումբը կթողարկի նախկինում կորած համարվող՝ 1974 թվականի համերգային Live at the Rainbow '74 ալբոմը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:


Թողարկման նախապատրաստվող նյութերն իրենց մեջ ներառում են Լոնդոնի Rainbow թատրոնում տեղի ունեցած երեք համերգի ձայնագրությունները, որոնցից առաջինը տեղի է ունեցել 1974 թականի մարտի 31-ին:


Այդ ձայնագրությունների մեջ խմբի միակ «կենդանի» կատարումը The Fairy Feller's Master-Stroke երգն է: 
Queen խմբի 1974 թվականի Rainbow-ի համերգներին ընդհանուր առմամբ 3000 երկրպագու է մասնակցել:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Queen ռոք խումբը մինչև տարեվերջ կթողարկի նախկինում չթողարկված ձայնագրությունները, որոնցից մի քանիսը հանգուցյալ երգիչ Ֆրեդի Մերկուրիի անհայտ երգերն են:
 

Queen-ը կթողարկի նախկինում կորած համարվող՝ 1974 թվականի համերգային ալբոմը