«Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ մասը դիտումների ռեկորդ է սահմանել՝ 7.1 մլն հեռուստադիտող

15:47 • 17.06.14

«Գահերի խաղը» հեռուստասերիալի 4-րդ սեզոնի վերջին մասի պրեմիերան ռեկորդային թվով հեռուստադիտողներ է ունեցել՝ 7.1 մլն մարդ։ Սերիալի նախորդ մասն ունեցել է 6.95 մլն հեռուստադիտող, հայտնում է newsru.com-ը։

 

Նշվում է, որ «Գահերի խաղը» բացառիկ սերիալի օրինակ է, որի լսարանն աճում է 3-րդ սեզոնն անընդմեջ։ Նախորդ սեզոնի եզրափակիչ մասի պրեմիերան դիտել է 5.39 մարդ, իսկ առաջին սեզոնի եզրափակիչը 2011-ին՝ 3.04 մլն մարդ։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գահերի խաղը» սերիալը պաշտոնապես ճանաչվել է ամենահայտնի սերիալը HBO հեռուստաալիքի պատմության ընթացքում։