Ժամանակակից արվեստն ամենահեղինակավոր Art Basel տոնավաճառում (լուսանկարներ)
Արվեստի ամենահեղինակավոր Art Basel տոնավաճառը բացվել է Շվեյցարիայի Բազել քաղաքում՝ իր հարթակներում հավաքելով 13 երկրների առաջատար պատկերասրահների նմուշները, որոնք ժամանակակից վարպետների աշխատանքներն են, գրում է РИА Новости-ն։
Art Basel-ը գրավում է հյուրերին ոչ միայն արվեստով, այլև հենց քաղաքի մթնոլորտով, որտեղ ավանդույթները խառնվում են ժամանակակիցի հետ։
Տոնավաճառին նվիրված իրենց ամենահետաքրքիր իրադարձություններն են պատրաստում նաև թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարաններն ու թանգարանային ինստիտուտները, որոնք Շվեյցարիայում բազմաթիվ են։




















