Նկարչուհին ինքնատիպ ասեղնագործ բնապատկերներ է ստեղծում (լուսանկարներ)

21:35 • 18.06.14

Ասեղնագործության դարավոր արվեստը գրեթե անփոփոխ է մնացել երկար տարիներ՝ ծագման ժամանակաշրջանից ի վեր, սակայն այս հնագույն ձեռագործ արվեստը ևս նորարարություններ անելու հնարավորություն է ընձեռում:


Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը՝ ասեղնագործության պերուացի վարպետ և նկարչուհի Անա Թերեզան Բարբոսան բնական լանդշաֆտներ է ասեղնագործում, որոնք դուրս են թափվում իրենց փայտե շրջանակներից: Ասեղնագործ բնապատկերներ ստանալու համար նկարչուհին տարբեր չափսերի, գույների ու երկարության թելեր է օգտագործում:


Բարբոսան իր աշխատանքներում ձգտում է առավելագույնս ներկայացնել մարդկային մարմինը և հատկապես՝ իր աշխատանքների շնորհիվ բացահայտել մեր կապը բնության հետ: Ասեղնագործությունն ու հելունագործությունն այնպիսի տեխնիկաներ են, որոնք բավականին մեծ ժամանակ են պահանջում, որը նկարչուհին կիրառում է՝ ներկայացնելու ձեռագործ արվեստի և բնության միջև կապը:

 

 

 


 embroidery-art-thread-landscapes-ana-teresa-barboza-3

embroidery-art-thread-landscapes-ana-teresa-barboza-8

embroidery-art-thread-landscapes-ana-teresa-barboza-1

embroidery-art-thread-landscapes-ana-teresa-barboza-6

embroidery-art-thread-landscapes-ana-teresa-barboza-4

embroidery-art-thread-landscapes-ana-teresa-barboza-7

embroidery-art-thread-landscapes-ana-teresa-barboza-5

embroidery-art-thread-landscapes-ana-teresa-barboza-2

embroidery-art-thread-landscapes-ana-teresa-barboza-9

 

Նկարչուհին ինքնատիպ ասեղնագործ բնապատկերներ է ստեղծում (լուսանկարներ)