Եվրոպայի 10 լավագույն պատմամշակութային օբյեկտները՝ ըստ TripAdvisor-ի (լուսանկարներ)
TripAdvisor զբոսաշրջային կայքը նշել է ճանապարհորդողների կարծիքով Եվրոպայի լավագույն պատմամշակութային օբյեկտները, գրում է Корреспондент-ը։
«TripAdvisor-ի օգտատերերն օգնել են մեզ որոշել, թե որ վայրերն են հանդիսանում լավագույնն աշխարհում»,- ասել է Արևելյան Եվրոպայում կայքի գործընկերային ծրագրերի ղեկավար Աննա Ռուֆոն։
Travelers’ Choice մրցանակները հանձնվում են աշխարհի լավագույն տուրիստական օբյեկտներին՝ ճանապարհորդողների միլիոնավոր արձագանքների և կարծիքների վերլուծության արդյունքների հիման վրա։
1. Մեսկիտա, Կորդովա, Իսպանիա

2. Սուրբ Պետրոսի տաճար, Վատիկան, Իտալիա

3. Քրիստոսի հարության տաճար, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

4. Հին քաղաքի պատեր, Դուբրովնիկ, Խորվաթիա

5. Հնագույն քաղաք Եփեսոս, Թուրքիա

6. Ալգամբրա, Գրանադա, Իսպանիա

7. Սիենայի տաճար, Սիենա, Իտալիա

8. Միլանի տաճար, Իտալիա
9. Սուրբ ընտանիքի տաճար, Բարսելոնա, Իսպանիա

10. Կոլիզեյ, Հռոմ, Իտալիա











