Կորեացի արվեստագետը նոր կյանք է տալիս հին անվադողերին (լուսանկարներ)
Ասում են՝ մեկի աղբը մյուսի համար գանձ կարող է լինել, այսինքն՝ այն, ինչ մեկը համարում է անարժեք ու անպիտան իր, կարող է շատ արժեքավոր լինել մեկ ուրիշի համար, գրում է viralnova.com-ը:
Կորեացի արվեստագետ Յոնգ Հո Ջին զարմացրել է աշխարհին իր քանդակներով, որոնք ամբողջովին պատրաստված են պողպատե շրջանակներից և վերամշակված անվադողերից: Այն, ինչ անում է Յոնգ Հո Ջին հին անվադողերի հետ, իսկապես տպավորիչ է: Զարմանալի չէ, որ նրա գործերը ցուցադրվում են աշխարհով մեկ:




















