Վերդիի «Տրավիատա» օպերան կատարել են իսրայելական անապատում (լուսանկարներ)

11:49 • 18.06.14

Իսրայելում կայացել է օպերային փառատոնի բացումը։ Մասադա լեռան ստորոտին, որի գագաթին Հերովդես արքան կառուցել է առասպելական ամրոցը, հնչել է Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերան համաշխարհային աստղերի և Ռիշոն լե Ցիոն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

«Ես երազում եմ այն մասին, որ այս փառատոնը դառնա ամենակարևորներից մեկն աշխարհում, քանի որ այս վայրը յուրահատուկ է, մեկ այլ նման վայր դուք չեք գտնի»,- ասել է դիրիժոր, իսրայելական օպերայի երաժշտական տնօրեն Դանիել Օրենը։

 

Ռեժիսոր Միխայիլ Զվանեցկու բեմադրությանը մասնակցել է մոտ 700 դերասան։ Գլխավոր դերում հանդես է եկել ռումինացի երգչուհի Էլենա Մոզուչը, նրա երկրպագուի դերը կատարել է իտալացի բարիտոն Ջորջիո Բերուջին։

 

Հատուկ փառատոնի համար անկենդան անապատում հայտնվել է օպերային քաղաք՝ փողոցներով և սրճարաններով։ Տրիբունաներում տեղավորվել է ավելի քան 7.500 մարդ։

 

Մասադան ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, օպերային փառատոնն այստեղ անցկացվում է վերջին 5 տարվա ընթացքում արդեն 4-րդ անգամ։

la traviata dead sea

Elena Mosuc and Celso Albelo perform during a dress rehearsal

Horses pull a carriage onto the set at the foot of Masada, an ancient Jewish mountaintop fortress near the Dead Sea

The set for La Traviata is installed in the desert near the Dead Sea

Performers on stage during a dress rehearsal of Giuseppe Verdi's opera

Conductor Daniel Oren directs the orchestra during a dress rehearsal of La Traviata

The production crew prepares the stage for the rehearsal of La Traviata by Tel Aviv Opera

The production crew prepares for a dress rehearsal of La Traviata at the Dead Sea in Masada, Israel

A performer makes her way onto the stage for a rehearsal of the production

Singers and actors wait backstage during a full dress rehearsal

 

 

Վերդիի «Տրավիատա» օպերան կատարել են իսրայելական անապատում (լուսանկարներ)