Ռեփեր PSY-ն առաջին անգամ Gangnam Style հիթը կատարել է Սեուլի Gangnam թաղամասում

13:10 • 18.06.14

Հարավկորեացի ռեփեր PSY-ն առաջին անգամ Gangnam Style հիթը կատարել է Սեուլի Gangnam թաղամասում, գրում է Газета-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին։

 

YouTube կայքում ռեկորդներ սահմանած երգը գրվել է հենց այս թաղամասի պատվին։ PSY-ի համերգն անցկացվել է Հարավային Կորեայի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպման կապակցությամբ։ Հավաքված երկրպագուները սպասում էին կատարողի նոր Hangover երգին, սակայն ռեփերը նախընտրել է հանդես գալ Gangnam Style հիթով։

 

Պարբերականը նշում է նաև, որ երաժշտի ելույթը կայացել է առավոտյան ժամը 6-ին, քանի որ նվիրված է եղել ֆուտբոլային խաղին։
 

Ռեփեր PSY-ն առաջին անգամ Gangnam Style հիթը կատարել է Սեուլի Gangnam թաղամասում