«Տրանսֆորմերներ- 4» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Հոնկոնգում

13:15 • 18.06.14

«Տրանսֆորմերներ- 4. ոչնչացման դարաշրջան» բլոկբասթերի համաշխարհայի պրեմիերան տեղի կունենա չորեքշաբթի ` Հոնկոնգում, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Հոլիվուդյան ռեժիսոր Մայքլ Բեյի խոսքով՝ Հոնկոնգի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հենց այդ մեգապոլիսում է անցկացվել նկարահանումների մեծ մասը:

 

Ֆիլմի պրեմիերային ներկա կգտնվեն ռեժիսորն ու դերասաններ Մարկ Ուոլբերգը, Սթենլի Տուչին, Քելսի Գրեմերն ու Լի Բինբինը:
Ֆիլմը կինովարձույթում կհայտնվի հունիսի 26-ին:

 

Աղբյուրը հավելում է, որ առաջին «Տրանսֆորմերները», որոնք ներկայացվել էին 2007թ., համաշխարհային կինովարձույթում հավաքել են 709.7 մլն դոլար, իսկ 2009-ին թողարկված ֆիլմը` 836.63 մլն դոլար:
 

«Տրանսֆորմերներ- 4» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Հոնկոնգում