Հրապարակվել է «Մոխրագույնի հիսուն երանգ» ֆիլմի առաջին պաշտոնական կադրը
Universal Pictures և Focus Features ընկերությունները համացանցում հրապարակել են «Մոխրագույնի հիսուն երանգ» էրոտիկ բեսթսելլերի առաջին պաշտոնական կադրը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ Facebook-ում և Twitter-ում ֆիլմի պաշտոնական էջերում հայտնվել է իռլանդացի դերասան Ջեյմի Դորնանի լուսանկարը ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի՝ միլիարդատեր Քրիստիան Գրեյի դերում:
Հարկ է նշել, որ տվյալ լուսանկարի հրապարակումը տեղի է ունեցել հունիսի 18-ին՝ գեղարվեստական կերպարի ծննդյան տարեդարձի առթիվ:
Լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում՝ հավաքելով 55000 «լայք», 2000-ից ավել «շեյր» և 1500 «քոմենթ»:
Հայտնի է, որ գլխավոր հերոսուհու՝ Անաստասիա Սթիփի դերը կմարմնավորի դերասանուհի Դակոտա Ջոնսոնը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 22015-ի փետրվարի 14-ին:












