Սինդի Քրոուֆորդը գիրք կթողարկի իր մոդելային կարիերայի մասին (լուսանկարներ)
Սինդի Քրոուֆորդը 1990-ականների հայտնի մոդելներից ամենաակտիվը չէ. նա չի նկարահանվում այնքան հաճախ, որքան Քրիստի Թարլինգթոնը, և իր անձնական կյանքը քննարկելու առիթներ չի տալիս, ինչպես Նաոմի Քեմփբելը։ Սակայն աշնանը Քրոուֆորդը գիրք կթողարկի, գրում է buro247.ru-ն։
Գիրքը կպատմի Քրոուֆորդի մոդելային կարիերայի և այն դասերի մասին, որոնք նա քաղել է՝ աշխատելով այդ բիզնեսում։
Անձամբ մոդելի խոսքով՝ «դա չի լինի պարզապես լուսանկարներով գիրք սուրճի սեղանի համար», թեև լուսանկարները կզբաղեցնեն գրքի մեծ մասը։ «Դա հիբրիդ-գիրք է։ Այն լույս կտեսնի աշնանը՝ իմ 50-ամյակից առաջ (ծնվել է 1966թ.), այնպես որ, կարելի է ասել, գիրքը կլինի 50-ամյակը դիմավորելու միջոց՝ դրանից վախենալու փոխարեն»,- ասել է Քրոուֆորդը։
![]()
















