Մահացել է ամերիկացի գրող Դենիել Քիզը
Մահացել է ամերիկացի գրող Դենիել Կիզը՝ հայտնի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքի հեղինակը. տեղեկացնում kommersant.ru-ն:
Գրողը մահացել է 86 տարեկան հասակում՝ Ֆլորիդայի իր տանը: Իր կարիերայի ընթացքում նա բազմաթիվ մրցանակների է արժանացել իր գործունեության համար:
Մասնավորապես 1960թ.-ին նրան «Հյուգո» մրցանակն է շնորհվել «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքի համար:










